«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն արդյունավետ է անցկացրել ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Լիդսի» դեմ նախօրեին կայացած հանդիպումը (3:3):
30-րդ րոպեին բրազիլացին գոլի հեղինակ է դարձել, իսկ 38-րդ և 44-ին գոլային փոխանցումներ կատարել կիսապաշտպան Ջեյկոբ Ռեմսիին։
«Ասթոն Վիլա» տեղափոխվելուց հետո 29-ամյա խաղացողն իր ակտիվում ունի 2 գոլ և 2 գոլային փոխանցում։ «Լիդսի» դեմ հանդիպումը կիսապաշտպանի համար երրորդն էր բիրմինգհեմյան ակումբի կազմում։ Կոուտինյոն Պրեմիեր Լիգա վերադառնալուց հետո առաջին գոլը խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը (2:2):