Կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է «Յուվենտուսի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն, տեղեկացնում է Goal-ը՝ հղում անելով Calciomercato-ին։
33-ամյա խաղացողի գործող համաձայնագիրն ավարտվում է այս տարվա հունիսին։ Թուրինյան ակումբը պատրաստ է Կուադրադոյին նոր պայմանագիր առաջարկել՝ նախատեսված մինչև 2024 թվականը, սակայն նրա գործակալները ցանկանում են մինչև 2025 թվականը ժամկետով համաձայնագիր, հայտնում է աղբյուրը։
2021/22 մրցաշրջանում կոլումբիացի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 28 խաղ է անցկացրել՝ խփելով 5 գոլ: Կիսապաշտպանը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից: