ՊՍԺ-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարուման խոսել է փարիզյան ակումբի կազմում իր կարգավիճակի մասին:
«Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ: Ես խնդիրներ չունեմ Կեյլոր Նավասի հետ: Մենք հիանալի փոխհարաբերություններ ունենք:
Ինձ դուր է գալիս պայքարել և ես ամեն հնարավոր բան կանեմ ՊՍԺ-ի համար»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ 22-ամյա խաղացողը 2021 թվականի ամռանն է ազատ գործակալի կարգավիճակով միացել ֆրանսիական գրանդին: