«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոն ասել է, որ թուրինյան ակումբի նորեկ Դուշան Վլահովիչն իրեն հիշեցնում է Ֆերնանդո Տոռեսին։ Հիշեցնենք, որ Սիսոկոն նախկինում Տոռեսի հետ խաղացել է «Լիվերպուլում»։
«Վստահ եմ, որ Վլահովիչը մեծ բավականություն կստանա Թուրինում անցկացրած ժամանակից։ Չնայած նա երիտասարդ է, բայց կատարյալ հարձակվող է։ Վլահովիչն ունի Դավիդ Տրեզեգեի գոլային հոտառությունը և Ֆերնանդո Տոռեսի արագությունը: Ես տպավորված եմ նրա տաղանդով»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել այս տարվա հունվարին՝ 81,6 միլիոն եվրոյի դիմաց: