«Մանչեսթեր Յունայթեդը» թիրախավորել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիի ծառայություններով, հայտնում է Sport1-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա շվեյցարացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Նշվում է, որ պաշտպանի տրանսֆերը անգլիական ակումբի համար կարժենա 30 մլն եվրո։

Անցյալ մրցաշրջանում Ականջին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում:

Պաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։