«Բավարիայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստը կարանտինում է և իրեն լավ է զգում։

Ջամալ Մուսիալան այս մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում բոլոր ակումբային մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։