«Լայպցիգը» Քրիստոֆեր Նկունկուի վերաբերյալ հայտարարություն է արել

«Լայպցիգի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը հայտնել է, որ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն թիմում կմնա մինչև 2023 թվականի ամառ։

«Նկունկուն հաջորդ մրցաշրջանում կխաղա մեր կազմում, քանի որ նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար: Իհարկե, ֆուտբոլում դժվար է ասել, որ ինչ-որ բան հաստատ տեղի կունենա, բայց համենայնդեպս դա է մեր ծրագիրը»,- Մինցլաֆի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրվում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

2021/22 մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը 24-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատում է 55 միլիոն եվրո։