«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին «Ֆիորենտինայի» հետ խաղում (2:0) ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացին սրունքի վնասվածք ունի։ Նա բաց կթողնի փետրվարի 10-ին կայանալիք «Սասուոլոյի» դեմ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումը: Փորձառու պաշտպանը նաև չի մասնակցի «Ատալանտայի» հետ Ա Սերիայի առաջիկա խաղին (փետրվարի 13): Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունն Ա Սերիայի՝ «Տորինոյի» դեմ հանդիպմանը (փետրվարի 18) և Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Վիլյառեալի» դեմ խաղին (փետրվարի 22)։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա խաղացողը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում: