Spotify-ը կդառնա «Բարսելոնայի» նոր տիտղոսակիր հովանավորը:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ հղում անելով RAC1-ին այսօր կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից։ 3 տարվա գործակցության համար կատալոնական ակումբը Spotify-ից կստանա 280 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա կցուցադրվի երաժշտական ծառայության տարբերանշանը։ Spotify-ը ձեռք կբերի նաև «Կամպ Նոու» մարզադաշտի անվանման իրավունքները: