Ունայ Էմերի. ««Բարսելոնայի» համար դժվար կլինի չհայտնվել Լա Լիգայի լավագույն քառյակում»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Բարսելոնայի» մասին:

««Բարսելոնան» կարևոր տրանսֆերային պատուհան է ունեցել, որը նրանց իմպուլս է հաղորդում: «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակով նրանք մեկ քայլ առաջ գնացին։

Նրանց համար դժվար կլինի չհայտնվել լավագույն քառյակում»,- Էմերիին է ցիտում Football Espana-ն: