Ժերար Պիկեն 2019 թվականին Մատեյս դե Լիխտին համոզել է չտեղափոխվել «Բարսելոնա»

Հայտնի է դարձել այն պատճառներից մեկը, թե ինչու պաշտպան Մատեյս դե Լիխտը 2019 թվականին «Այաքսից» չի տեղափոխվել «Բարսելոնա»:

Հոլանդացի ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն «կապտանռնագույնների» պաշտպան Ժերար Պիկեի հետ զրուցելուց հետո մտափոխվել է:

Diario Sport-ը պնդում է, որ պաշտպանները հանդիպեն են Կարիբյան կղզիներում արձակուրդի ժամանակ և քննարկել են Դե Լիգտի հնարավոր տրանսֆերը «Բարսա»: Պիկեն Մատեյսին համոզել է չտեղափոխվել՝ ասելով, որ նա բավականաչափ խաղաժամանակ չի ստանա թիմում:

Հաղորդվում է, որ հոլանդացին ի գիտություն է ընդունել Պիկեի խոսքերն ու տեղափոխվել «Յուվենտուս»։ Նշվում է, որ Պիկեն, հերքում է, որ դա տեղի է ունեցել, իսկ Դե Լիխտն ու նրա գործակալ Մինո Ռայոլան՝ ոչ։