Մորատան՝ Վլահովիչի՝ «Յուվենտուս» տրանսֆերի մասին. «Ակումբն ու Ալեգրին ասացին, որ հույսեր են կապում ինձ հետ»

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ատլետիկոյին», Ա Սերիայի «Վերոնայի» հետ խաղից (2:0) հետո խոսել է իր՝ «Բարսելոնա» տեղափոխության ձախողման և հարձակվող Դուշան Վլահովիչի՝ թուրինյան ակումբ տրանսֆերի մասին։

«Ինչ եղել է, եղել է, ես այստեղ եմ: Ակումբը և մարզիչը (Ալեգրին) ասացին, որ հույսեր են կապում ինձ հետ, և դա շատ կարևոր է ինձ համար: Երկրպագուները ծափահարեցին ինձ, երբ այսօր ինձ փոխարինեցին, և դա նույնպես շատ բան է նշանակում։

Յուրաքանչյուր ոք ցանկացած մասնագիտության մեջ ուզում է լինել պահանջված և կարևոր, ես այժմ հենց այդպիսի զգացողություններ ունեմ»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: