Կառլո Անչելոտտի. ««Ռեալը» «Գրանադային» հաղթեց շնորհիվ Ասենսիոյի լավագույն որակի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Լավ նորությունն այն է, որ մենք 3 միավոր վաստակեցինք՝ անցկացնելով շատ լավ երկրորդ խաղակես: Թիմը կատարեց առաջադրանքը: Մեզ համար այժմ մրցաշրջանի լավագույն պահը չէ։ Այժմ մենք մեկ շաբաթ ժամանակ ունենք վնասվածքները բուժելու համար, ինչը շատ կարևոր է։ Մենք կարևոր հանդիպում անցկացրինք, և ես գնահատում եմ խաղացողների նվիրվածությունը։

Ասենսիոն կարևոր է մեզ համար: Այս մրցաշրջանում նա շատ գոլեր է խփել, գոլային փոխանցումներ կատարել և լավ խաղացել պաշտպանությունում, ինչը կարևոր է։ Այսօր մենք խաղում հաղթեցինք նրա լավագույն որակի՝ հարվածի շնորհիվ։ Նա վստահորեն վերադարձավ լուրջ վնասվածքներից հետո»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։