38-ամյա Դանի Ալվեսը յուրահատուկ ռեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» աջ պաշտպան Դանի Ալվեսը Լա Լիգայի 23-րդ տուրում գրավել է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը (4:2):

Բրազիլացին գոլի հեղինակ է դարձել 38 տարեկան 276 օրականում՝ դառնալով կատալոնական ակումբի պատմության ընթացքում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր պաշտպան Ժոան Սեգարային, ով 1963/64 մրցաշրջանում «Բետիսի» դարպասը գրավեց 36 տարեկան 163 օրականում։