«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի հաղթանակը «Ատլետիկոյի» նկատմամբ Լա Լիգայի 23-րդ տուրի խաղում (4:2).
«Մինչ Ալվեսի հեռացումը խաղն անթերի էր։ Այն բանից հետո, երբ նա լքեց խաղադաշտը, մենք մի փոքր նահանջեցինք։
Առաջին 60 րոպեների ընթացքում տեսանք այն «Բարսան», որը մենք բոլորս սիրում ենք:
Մենք շատ լավն էինք, երբ խաղում էինք ամբողջական կազմով:
Դիեգո Սիմեոնեն այլ կերպ է հասկանում ֆուտբոլը: Մեր հայացքները տարբերվում են բայց, սա քննադատություն չէ։
Նա հիանալի մարզիչ է, շատ եմ հարգում Դիեգոին։ Նա իրեն հարմարավետ է զգում առանց գնդակի, իսկ ես քրտնում եմ, եթե այն իմ թիմի մոտ չէ»,- ասել է մասնագետը: