«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան գոհ է Լա Լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» (4:2) դեմ թիմի ցուցադրած խաղից։
«Ատլետիկոյի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է: Շատ կարևոր էր բաց թողած գոլից հետո որքան հնարավոր է շուտ հավասարեցնել հաշիվը։ «Ատլետիկոն» քիչ հնարավորություններով կարողանում է սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասին։
«Բարսելոնան» շատ ինտենսիվ խաղաց, այսպիսի հանդիպումով կարելի է հպարտանալ նման դժվարին մրցաշրջանում։
Այսօր մենք տեսանք այն թիմը, որը ցանկանում ենք տեսնել միշտ, բայց այսպես խաղալը շատ դժվար է»,- ասաց իսպանացին: