Ռոնալդ Արաուխո. «Մենք պետք է շարունակենք պայքարել մեր նպատակների համար»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրի հանդիպումը (4:2).

«Մենք պետք է շարունակենք պայքարել մեր նպատակների համար, մեզ համար կարևոր է Չեմպիոնների Լիգա դուրս գալը։

Լավ հանդիպում անցկացրինք՝ կատարելով մարզչի ասածը։ Ամեն ինչ գնաց այնպես, ինչպես նա ծրագրել էր:

Մենք շատ ենք հարձակվել և շատ գոհ ենք խաղից։

Գիտեինք, որ մրցակիցը կսպասի ու  կփորձի հակագրոհել։

«Ատլետիկոն» հաճախ ետ է քաշվում վերջնամասում, և մենք ուրախ ենք, որ կարողացանք պահպանել առաջատարի դիրքը մինչև եզրափակիչ սուլիչը»,- ասել է Արաուխոն Movistar+-ին:

 

։