«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի բացառել, որ կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական 2022 թվականի Աշխարհի Առաջնությանն ընդառաջ։
«Այո, հեռացա ազգային թիմից, բայց ես այն մարդկանցից եմ, ովքեր կարող են մի օր փոխել իրենց կարծիքը, ուստի չէի ցանկանա ամբողջովին փակել այդ դուռը։
Ես կասեի, որ 99%-ի հավանականությամբ չեմ վերադառնա, բայց չէի ցանկանա խոսել 100%-ի մասին»,- ասել է Պիկեն լրագրող Իբայ Լլանոսին տված հարցազրույցում։