Դիեգո Սիմեոնե. «Ժոաու Ֆելիշը շանս կունենա՝ իր կարգը հաստատելու համար»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ աջակցել է թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշին:

«Ժոաուն կխաղա: Սա հիանալի հնարավորություն է՝ սեփական կարգը հաստատելու համար:

Ֆելիշը դա անելու հնարավորություն կունենա, քանի որ Ժոաուն շատ լավ է մարզվել: Ֆելիշը ցանկանում է բոլորին ապացուցել, որ հիանալի հարձակվող է»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Fichajes.com-ը: