«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Պաշտպան Ռոնալդ Արաուխոն մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»:

Ուրուգվայցի ֆուտբոլիստը հասկացրել է իր գործակալներին, որ չի ցանկանում փոխել ակումբը, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:

Միևնույն ժամանակ 22-ամյա խաղացողի ներկայացուցիչները ոգևորված են Պրեմիեր Լիգայի ակումբների առաջարկների կապակցությամբ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայում» հանգիստ են արձագանքում ստեղծված իրավիճակին։

Արաուխոյի պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ լրանում է 2023 թվականին: Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: