«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ թիմի երիտասարդ աստղերից մեկի հետ

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Գավիի հետ։

Մինչ այժմ, սակայն, բանակցությունները քիչ առաջընթաց են գրանցել:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսայի» առաջին առաջարկը չի համապատասխանում ֆուտբոլիստի և նրա շրջապատի պահանջներին:

Գավիի և նրա շրջապատի համար առաջնայինը ակումբում մնալն է, բայց նրանք հույս ունեն, որ կարող են պայմանավորվել երկարաժամկետ պայմանագրի շուրջ, որը կգոհացնի  բոլոր կողմերին: