«Բավարիայի» նախագահը խոսել է Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերի մասին

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին։

«Մենք ունենք Լևանդովսկիին, և ես ուրախ կլինեմ, եթե նա կարիերան ավարտի «Բավարիայում»:

Համոզված եմ, որ Ռոբերտը դեռ մի քանի տարի կկարողանա խաղալ այս մակարդակով»,- Հայների խոսքերն է մեջբերում Bild-ը: