Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի կասկածում գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ թիմին հաջողության տանելու կարողության հարցում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ «արքայական» ակումբը շարունակում է լիովին վստահել իտալացի մասնագետին՝ չնայած թիմի՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուն:
Լա Լիգայի 22 խաղից հետո «Ռեալն» 1-ին տեղում է՝ «Սևիլիայից» գերազանցելով 4 միավորով։ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «սերուցքայինները» կհանդիպեն ՊՍԺ-ի հետ։