Չավի. «Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ կապված իրավիճակը:

«Մենք ճիշտ որոշում կայացրինք՝ ի շահ թիմի։ Մենք ցանկանում էինք, որպեսզի պայմանագիրը երկարաձգվի կամ լուծում գտնվի։ Մենք որոշել ենք, որ նա կմնա ակումբի կազմում, և սա լավագույն ելքն է։ Մենք հասկանում ենք, որ Ուսմանը պետք է լինի թիմի հետ։ Չես կարող կրակել ինքդ քո ոտքին: Ես ոչ կոնֆլիկտային մարդ եմ և միշտ փորձում եմ փոխզիջման գնալ: 

Դեմբելեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է։ Նա մեծ պրոֆեսիոնալ է։ Նրա նվիրումը կասկածի տակ չի դրվում։ Վստահ եմ, որ այն պահերին, երբ մենք նրա կարիքն ունենանք, Դեմբելեն մեզ կօգնի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: