«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Ա Սերիայի 24-րդ տուրում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք հաղթեցինք Ա Սերիայի լավագույն թիմին՝ առաջատարներին և գործող չեմպիոններին, ուստի հաստատեցինք մեր կարը։ Այո՛, «Ինտերն» առաջին խաղակեսում մեզանից լավ խաղաց, բայց իմ «Միլանը» ոչ ոքից չի վախենում։
Մենք մեր խաղը պարտադրեցինք մի թիմի, որը որոշ առումներով գերազանցում է մեզ, իսկ մենք այս պահին նույնիսկ մեր լավագույն մարզավիճակում չենք։
Պայմանագիր կնքելով այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ժիրուն, Իբրահիմովիչը, Կյաերը, Մենյանը, աճում է նաև թիմի հասունության մակարդակը, ֆուտբոլի ընկալման մակարդակը։ Երիտասարդ խաղացողներն ամեն օր նոր բան են սովորում»,- Պիոլիին է ցիտում Football Italia-ն: