ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան ակումբին գլխավոր մարզչի պաշտոնում անհրաժեշտ է Զինեդին Զիդանը։
«Վստահ եմ, որ Զիզուն կլինի ՊՍԺ-ի փրկիչը: Ակումբը պետք է պայմանագիր առաջարկի, որից Զիդանը չկարողանա հրաժարվել։ Զինեդին, արի՛ ու փրկի՛ր թիմին։
Նա հաջողության կհասնի, եթե հանդերձարանում ցուցադրի իր խստությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- Ժերոմի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ այս պահին ֆրանսիական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն։