Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանն» առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ (2:1):
Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կրեց իր առաջին պարտությունը վերջին գրեթե 2 ամսվա ընթացքում: «Ներաձուրիները» դեկտեմբերի 7-ին Չեմպիոնների Լիգայում զիջել էին Մադրիդի «Ռեալին» (0:2): Դրանից հետո Իտալիայի գործող չեմպիոնները տարել էին 7 հաղթանակ և 2 անգամ խաղացել ոչ-ոքի։
Ա Սերիայում «Ինտերը» ոչ ոքի չէր պարտվել հոկտեմբերի 16-ից ի վեր: Միլանյան ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի «Ռոմայի» հետ՝ Իտալիայի գավաթում. այն տեղի կունենա փետրվարի 8-ին: