«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գովել է կիսապաշտպան Դեկլան Ռայսին, ում ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթիին»։
«Ամռանը ես ասացի, որ Դեկլանին գնահատում եմ 100 միլիոն ֆունտ, և դա զեղչով էր:
Դեկլանը հավասար խաղամակարդակ ունի այն լավագույն ֆուտբոլիստների հետ, որոնց հետ ես աշխատել եմ, գումարած տարիքը թույլ է տալիս նրան առաջադիմել:
Ռայսը առանձնահատուկ է, նման պրոֆեսիոնալները քիչ են»,- ասել է մարզիչը: