Ալեքսանդր Գոլովինը առողջական խնդիրներ ունի

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմենը խոսել է Ալեքսանդր Գոլովինի առողջական վիճակի մասին:

Մասնագետը հայտնել է, որ մոնեգասկների ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը հիվանդացել է։

«Այսօր Գոլովինը հիվանդ է։ Չգիտեմ՝ ինչ է ախտորոշվել նրա մոտ։ Շուտով Ալեքսանդրը կանցնի կորոնավիրուսի թեստ»,- ասել է մարզիչը