Թոմաս Տուխել.«Լավ մարզումային շաբաթ էր մեզ համար»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Անգլիայի գավաթի չորրորդ տուրի՝ «Պլիմութի» հետ խաղից առաջ, որը կկայանա շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին, խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին։

«Ռիս Ջեյմսը, Բեն Չիլվելը և Ռուբեն Լոֆտուս-Չիկը չեն խաղա, նրանք բոլորը վնասվածք ունեն:

Մնացած բոլորը, բացի Տիագո Սիլվայից և Քրիստիան Պուլիշիչից, մասնակցում էին մարզմանը, ուստի լավ մարզումային շաբաթ էր մեզ համար։

Շատ հազվադեպ է պատահում, որ մենք չորս մարզում ենք ունենում հանդիպմանը պատրաստվելու համար, և հաճելի է սովորականից մի փոքր ավելի շատ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: