Ռալֆ Ռանգնիկ. «Մրցավարը պետք է ճիշտ գնահատեր դրվագը, բայց դա չեղավ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Միդլսբրոյի» սկանդալային գոլի մասին։

«Գոլն ընդհանրապես պետք չէր հաշվել։ Անհավատալի է, որ այն հաշվվեց։ Դա մաքուր ձեռքով խաղ էր:

Ինձ VAR պետք չէր լինի, մրցավարը պետք է ճիշտ գնահատեր դրվագը, բայց դա չեղավ: Որքան գիտեմ, մրցավարը որոշել է, որ դա պատահականություն էր։

Չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է պատահականություն լինել»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։