Հայտնի է, թե ինչու Ուսման Դեմբելեն չհեռացավ «Բարսելոնայից» ձմռանը

Մի շարք ակումբներ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել են «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ծառայություններից՝ ֆինանսական պահանջների պատճառով։

Ֆրանսիացուն առաջարկվել է պայմանագիր կնքել «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ: Դեմբելեի ներկայացուցիչները տարեկան մոտ 8 միլիոն եվրո աշխատավարձ են պահանջել ակումբից, հայտնում է ESPN-ը։

Այդ պատճառով անգլիական ակումբները հրաժարվել են գործարքից։ Նույնն արել է նաև ՊՍԺ-ն՝ դիտարկելով կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։