Արտյոմ Ձյուբան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

 

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան ներկայումս չի պատրաստվում տեղափոխվել Թուրքիայի առաջնություն։

Այսօր հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է թուրքական «Ֆեներբախչե» հնարավոր տեղափոխությունը։

Այնուամենայնիվ, ըստ Metaratings-ի, Ձյուբան ցանկանում է մնալ Ռուսաստանի առաջնությունում

Ամռանը լրանում է Արտյոմի պայմանագիրը պետերբուրգյան թիմի հետ, նա կդառնա ազատ գործակալ: Կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները նոր պյմանագրի կնքման շուրջ։