Ինչպես հայտնում են իսպանական հեղինակավոր լրատվամիջոցները «Կամպ Նոուն» կարող է ամբողջությամբ լցված լինել կիրակի օրը «Բարսելոնայի»՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ:
Կատալոնական ակումբը ստացել է կառավարության թույլտվությունը տնային մարզադաշտն ամբողջությամբ լցնելու համար։
Հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին ժամը 19:15-ին։ Սպասվում է, որ մարզադաշտը լեփ- լեցուն կլինի: