Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը դժգոհ է այն բանից, թե ինչպես է իրեն վերաբերվում թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, հայտնում է Marca-ն։
Բելգիացի ֆուտբոլիստը չի հասկանում, թե ինչու է իտալացի մարզիչն ամբողջ մրցաշրջանի ընթացքում խոսում թիմի համար իր կարևորության մասին, բայց միևնույն ժամանակ իրեն խաղաժամանակ չի տրամադրում:
31-ամյա խաղացողը կարծում է, որ Անչելոտտին անարդարացի է վարվում իր նկատմամբ: Այնուամենայնիվ նշվում է, որ վինգերը չի ցույց տալիս իր հիասթափությունը հանդերձարանում, քանի որ ցանկանում է պահպանել ընկերական մթնոլորտը:
Այս մրցաշրջանում Ազարը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։