ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել մկանային վնասվածքից, տեղեկացնում է RMC Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ 35-ամյա խաղացողը դժվար թե խաղա «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։ Առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին, պատասխան խաղը՝ «Սանտյագո Բեռնաբեուում»՝ մարտի 9-ին։
Այդուհանդերձ, նշվում է, որ Ռամոսը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս արագ ու լավագույն մարզավիճակում վերադառնա խաղադաշտ։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։