Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկից» կրած 0:1 հաշվով պարտությունը։
«Մեզ համար շատ ցավալի է, քանի որ ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Բայց մենք նվաճեցինք Սուպերգավաթը, և մնացել է ևս երկու մրցաշար, որոնցում մեր դիրքերը լավն են:
Չեմ կարծում, որ այս պարտությունը չափազանց լուրջ հետևանքներ կունենա։ Այն մեզ ավելի ուժեղ կդարձնի»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում AS պարբերականը: