Հարձակողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը չի կարողանա «Ատալանտայի» կազմում հանդես գալ Եվրոպայի Լիգայում։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ 34-ամյա խաղացողը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, և դրա պատճառ են հանդիսանում նրա հոգեբանական խնդիրները։ Որոշումը կայացվել է կիսապաշտպանի հետ համաձայնությամբ։
Նշենք, որ սլովենացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 9-ին:
Միևնույն ժամանակ Բերգամոյից ակումբի հայտացուցակում ընդգրկվել են թիմի նորեկներ Ժերեմի Բոգան ու Վալենտին Միխեիլեն։
Փետրվարի 17-ին և 24-ին «Ատալանտան» Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում հանդիպումներ կանցկացնի «Օլիմպիակոսի» հետ։