Ժոան Լապորտա. ««Բարսելոնան» ցանկանում է հաղթել Լա Լիգայում և Եվրոպա Լիգայում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է առաջնությունում և Եվրոպայի Լիգայում հաղթելու ցանկության մասին։

«Մենք ցանկանում ենք հաղթել Լա Լիգայում և Եվրոպա Լիգայում: Եթե ​​մենք դրան չհասնենք, ապա կգնահատենք իրավիճակը։

Ես երկար տարիներ տեսել եմ Օբամեյանգի հորը «Բարսայում» (նա գալիս էր «Կամպ Նոու» խաղերը դիտելու համար), նախագահությանս առաջին ժամկետում ես նրան շփոթում էի Զեեդորֆի հետ»,- «կապտանռնագույնների» ղեկավարի խոսքերն է փոխանցում Marca-ն: