Վինգեր Մարկո Ասենսիոն պատրաստվում է շարունակել հանդես գալ Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Goal.com-ը:
Վերջերս իսպանացի ֆուտբոլիստը մերժել էր այլ ակումբների բոլոր առաջարկները։ 26-ամյա խաղացողը ցանկանում է մնալ «Ռեալում»: Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, ուստի եզրային հարձակվողն ակնկալում է, որ «արքայական» ակումբը շուտով նոր համաձայնագիր կառաջարկի իրեն: :
2021/22 մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։