«Բավարիայի» կիսապաշտպան Քինսլի Կոմանը խոսել է Բունդեսլիգայում մյունխենցիների գերակայության մասին.
«Բունդեսլիգայում շատ որակյալ թիմեր կան: Կարծում եմ, որ այն լավագույնն է Պրեմիեր Լիգայից և Իսպանիայի առաջնությունից հետո:
Մեզ դժվար է հաղթել: Չեմ կարծում, որ մենք շատ ավելի ցածր դիրքում կլինեինք մյուս առաջնություններում»,- Sport1.de-ին ասել է Կոմանը: