Պաոլո Դի Կանիոն խոսել է «Յուվենտուսի» նորեկ Դուշան Վլահովիչի մասին

Թուրինի «Յուվենտուսի» և «Վեսթ Հեմի» նախկին հարձակվող Պաոլո Դի Կանիոն կարծիք է հայտնել, այն մասին թե ինչ մարտավարությամբ է շարժվելու թուրինյան ակումբը հարձակվող Դուշան Վլահովիչի տեղափոխությունից հետո։

«Իմ կարծիքով, Վլահովիչը նույն մակարդակի վրա է, ինչ Հոլանդը, և անիմաստ է նրան օգտագործել որպես  հետ քաշված հարձակվող:

Մորատան այս դերը զբաղեցնելու համար բավարար որակներ չունի։ Մորատան ու Վլահովիչը կարող են միասին խաղալ միայն ճիշտ տակտիկական դասավորության դեպքում։

Հաշվի առնելով «Յուվենտուսի» կիսապաշտպանների կարողությունները,  կարծում եմ, որ Դիբալան Վլահովիչի համար կատարյալ հարձակողական խաղընկեր կլինի»,- ասել է Դի Կանիոն Corriere dello Sport-ին տված հարցազրույցում: