Զինեդին Զիդանը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս չի պատրաստվում գլխավորել ՊՍԺ-ն։

Նոյեմբերին և դեկտեմբերին 49-ամյա մասնագետը մերժել է փարիզցիների առաջարկները: Նա չի ցանկանում մրցաշրջանի միջնամասում ստանձնել թիմի ղեկավարությունը։

Զիդանը հույս ունի աշխատանքի առաջարկ ստանալ Ֆրանսիայի ազգային հավաքականից:

Այնուամենայնիվ նա կարող է համաձայնել գլխավորել ՊՍԺ-ն, եթե հասկանա, որ ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կմնա իր պաշտոնում 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։