«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ամռանը կհեռանա իտալական ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին թվիթերում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իվուարցի ֆուտբոլիստը, այնուամենայնիվ, որոշել է չերկարաձգել «ռոսոներիների» հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է այս ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա խաղացողը ցանկանում է նոր համաձայնագրով ստանալ տարեկան նվազագույնը 9 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս մրցաշրջանում Կեսյեն «Միլանի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Հունվարի վերջին տեղեկություն հայտնվեց, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում կիսապաշտպանի հետ։