Սերխիո Ռամոս. «Սիրում եմ խաղալ տանը»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ամփոփել է Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի «Ռեյմսի» (4:0) դեմ հանդիպումը: Իսպանացին իր դեբյուտային գոլը խփեց փարիզցիների կազմում։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք, որ առաջին անգամ խաղացի մեկնարկային րոպեներին և նույնիսկ գոլ խփեցի: Աշխատանքը միշտ պարգևատրվում է։ Ուրախ եմ, որ խաղացել եմ 90 րոպե: Ես սիրում եմ խաղալ տանը, լսել երկրպագուների աջակցությունը։

Ուրախ եմ, որ առաջին անգամ գոլ խփեցի ՊՍԺ-ի կազմում: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ գոլեր կլինեն»,-  ասել է Ռամոսը: