«Մանչեսթեր Յունայթեդը» 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Մարսելի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդն» աշխատում է «Մարսելի» կիսապաշտպան Բուբակար Կամարայի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Ինչպես թվիթերյան էջում հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ մանկունիանցիները 22-ամյա խաղացողին 5 տարվա համաձայնագիր են առաջարկել։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մարսելի» հետ լրանում է 2021/22 մրցաշրջանի ավարտին։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռոման» և «Նյուքասլը»։

Կամարան ընթացիկ մրցաշրջանում «Մարսելի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։