«Ռեալի» հարձակվողը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում:

Հարձակվողը ցավերի պատճառով մի քանի րոպե չի կարողացել վազել, իսկ հետո փոխարինում է խնդրել։ 58-րդ րոպեին ֆրանսիացուն փոխարինեց հարձակվող Լուկա Յովիչը։ Ֆուտբոլիստը վաղը բուժզննում կանցնի: