«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ ակումբը ևս մի քանի տրանսֆեր իրականացնի։
Մասնագետը ցանկանում է թիմում տեսնել նոր ձախ պաշտպանի, ով կարող է մրցակցել կենտրոնական պաշտպանի և Ժորդի Ալբայի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Չավին իր ցանկություններն արդեն փոխանցել է ակումբի ղեկավարությանը։ Սակայն մինչև այդ կատալոնացիները պետք հրաժեշտ տան ֆուտբոլիստներից մեկին։
Ամենայն հավանականությամբ ակումբը կլքի պաշտպան Օսկար Մինգեսան, ով հետաքրքրում է «Վալենսիային»