Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» պաշտպանին

«Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս ​​Ալոնսոյով։

Նրանով անձամբ հետաքրքրված է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Արգենտինացին կարծում է, որ Ալոնսոն ունի բոլոր անհրաժեշտ որակները՝ նա պաշտպանվում է, գրոհում, կարողանում է հարմարվել երեք պաշտպանի դասավորությանը և խաղի ընթացքում պահպանում է սառնասրտությունը։

Ինքը՝ Ալոնսոն, կցանկանար վերադառնալ Լա Լիգա, որտեղ նախկինում 1 հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կազմում, սակայն հնարավոր տրանսֆերի մասին դեռ հստակություն չկա։