Զլատան Իբրահիմովիչ. «Նա աշխարհի ուժեղագույն դարպասապահն է»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի դարպասապահ Ջիանլուիջի Դոնարումայի մասին։

– Դուք «Միլանում»  խաղացել եք Դոնարումայի հետ: Հասկանու՞մ եք, թե ինչու նա ՊՍԺ-ի հիմնական կազմի խաղացող չէ:

– Շատ զարմացած եմ։ Ես գիտեմ, որ մարզչի համար հեշտ չէ: Նավասին չեմ ճանաչում, բայց նա ևս հիանալի դարպասապահ է։ Նրանք երկու ֆենոմեն ունեն դարպասին: Բայց իմ աշխարհում Դոնարուման այսօր համար առաջինն է:

Եվ ես չգիտեմ, թե արդյոք լավ է դարպասապահների ռոտացիան: Կամ էլ դա ծառայություն է, որը մատուցվում է նրանցից մեկին։ Անձամբ ես սովոր եմ, որ կա միայն մեկ առաջին համար:

Իսկ Դոնարումայի հետ կապված կասկած չկա. նա ամենաուժեղն է աշխարհում։ Վերջակետ: Ես խաղացել եմ նրա հետ։ Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»,- 40-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը: